Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի 

Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները

Այլ

Օվալաձև ֆիբուլաները՝ վերնազգեստի ճարմանդները, վիկինգների դարաշրջանի տարածված զարդերից էին, որոնք, ընդունված պատկերացման համաձայն, զանգվածաբար պատրաստվում էին ստանդարտ նմուշներով։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս իրերը կարող էին շատ ավելի անհատական լինել, իսկ դրանք պատրաստող վարպետները՝ ստեղծագործ և տարբեր տեխնիկաների տիրապետող։

Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում։ Դրա հեղինակ Դերեկ Փարրոթը՝ Դանիայի Օրհուսի համալսարանից, ստեղծել է Հյուսիսային Եվրոպայի տարբեր հատվածներում հայտնաբերված 105 ֆիբուլաների բարձր ճշգրտության եռաչափ մոդելներ։ Նա դրանք համեմատել է նման զարդերի արտադրության կարևորագույն կենտրոններից մեկում՝ Ռիբեում հայտնաբերված ձուլման կաղապարների 244 բեկորների հետ։

Սկանդինավյան քաղաքային բնակավայրերում հայտնաբերվել են ֆիբուլաների ձուլման կաղապարների տասնյակ հազարավոր բեկորներ։ Սա հնագետներին հանգեցրել է այն եզրակացության, որ այդ զարդերը վիկինգների դարաշրջանի առաջին զանգվածային արտադրանքներից էին․ դրանք պատրաստվում էին համեմատաբար էժան և միասնական չափանիշներով։

Սակայն պատրաստի զարդերը ձուլման կաղապարների հետ համադրելը հեշտ չէ։ Բազմաթիվ կաղապարներ պահպանվել են միայն բեկորների տեսքով, իսկ դրանց մակերեսը վնասվել և այրվել է ձուլման ընթացքում։ Բարձր ճշգրտության 3D մոդելավորումը հետազոտողին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել կաղապարների վրա պահպանված զարդերի հակադարձ դրոշմները և առաջին անգամ դրանք համեմատել առանձին ֆիբուլաների հետ։

Արդյունքն անսպասելի էր․ Փարրոթին հաջողվել է համապատասխանություն գտնել ընդամենը հինգ ֆիբուլաների և կաղապարների 58 բեկորների միջև։

«Հաշվի առնելով, որ հնագետները հաճախ այս առարկաները դիտարկում էին որպես զանգվածային արտադրության էժան իրեր, համընկնումների այդքան փոքր թիվն անսպասելի էր», — նշել է հետազոտողը։

Գիտնականի կարծիքով՝ արդյունքները վկայում են, որ ֆիբուլաներն այնքան էլ ստանդարտացված չէին, որքան նախկինում ենթադրվում էր։ Դրանք կարող էին պատրաստվել սկանդինավյան աշխարհի ամենատարբեր վայրերում, այլ ոչ միայն մասնագիտացված քաղաքային արհեստանոցներում։

Նույնիսկ այն հինգ զարդերը, որոնք հաջողվել է համադրել ձուլման կաղապարների հետ, ունեին զարդանախշի անհատական առանձնահատկություններ։ Սա ցույց է տալիս, որ Ռիբեի վարպետները նույնպես չէին հետևում մեկ միասնական ու անփոփոխ նմուշի։

«Վիկինգների դարաշրջանի արհեստավորները կիրառում էին բազմազան տեխնիկաներ և մեծ հնարամտություն էին դրսևորում։ Նրանք ոչ թե պարզապես ձգտում էին արագորեն էժան իրեր արտադրել, այլ յուրօրինակ առարկաներ էին ստեղծում բարդ կառուցվածք ունեցող արհեստավորական համայնքներում», — ընդգծել է Փարրոթը։

Այսպիսով, ֆիբուլաների՝ որպես զանգվածային արտադրության էժան զարդերի մասին ընդունված պատկերացումը վերանայման կարիք ունի։ Նույնիսկ ստանդարտ ձև ունեցող իրերը կարող էին զգալիորեն տարբերվել ձևավորմամբ՝ արտացոլելով վարպետների անհատական մոտեցումը։

«Վիկինգների դարաշրջանի սկանդինավցիներն արագ նորաձևությամբ չէին հրապուրվում», — եզրափակել է հետազոտողը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո
Ամենադիտված