Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել
Աշխարհ
Գերմանիայի Կասել-Կալդեն օդանավակայանի տարածքում գտնվող Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերության շինհրապարակում երեք շինարարական մեքենա է այրվել։ Ոստիկանությունը կասկածում է, որ հրդեհը միտումնավոր է առաջացվել։
Քննիչները չեն բացառում նաև քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Հրդեհի հետևանքով վնասվել են նաև հարակից տարածքում կայանված մեքենաները։
Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում ստեղծել լոգիստիկ և անօդաչու թռչող սարքերի փորձարկման կենտրոն։
Իրավապահները հետաքննում են միջադեպի հանգամանքները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար