Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան առնվազն երեք ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում՝ Հոդեյդա նահանգում գտնվող Ռաս Իսա նավահանգստի տարածքին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հութիների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալությունը ևս հաստատել է հարձակման մասին տեղեկությունը։ Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան սպառնացել է պատասխան հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար