Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումը
Աշխարհ
Եվրամիությունը քննարկում է կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման նպատակով ներգրավված պարտքի մարման ժամկետների հետաձգման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նախաձեռնությունը կարող է նպաստել Եվրամիության յոթնամյա բյուջեի շուրջ անդամ երկրների միջև տարաձայնությունների հաղթահարմանը։ Բրյուսելում քննարկվում է նաև նոր պարտատոմսերի թողարկման հնարավորությունը։ 2021 թվականին ստեղծված վերականգնման հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմել է 750 միլիարդ եվրո։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար