Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել
ԱՄՆ
ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները Սենատում ստացել են 52 տեղ՝ հանրապետականների 40-ի դիմաց։
Դեռևս 8 նահանգում ընտրությունների արդյունքները չեն հրապարակվել։
Դեմոկրատները հաղթանակ են տարել անգամ ավանդաբար հանրապետական համարվող Տեխասում և Կանզասում։ Այս նահանգներում նրանք վերջին անգամ հաղթել էին համապատասխանաբար 38 և 94 տարի առաջ։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 188, իսկ հանրապետականները՝ 110 տեղ։ Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 218 տեղ։
The New York Times-ի գնահատմամբ՝ դեմոկրատների՝ ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու հավանականությունը գերազանցում է 95%-ը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար