Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը
ԱՄՆ
ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել՝ ստանալով վերահսկողություն ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։ CNN-ի կանխատեսմամբ՝ դեմոկրատները կարողացել են զգալիորեն ամրապնդել իրենց դիրքերը՝ օգտագործելով նախագահ Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշը։
Ընտրությունների արդյունքում դեմոկրատները հաղթանակներ են տարել նաև այն նահանգներում, որոնք ավանդաբար համարվել են հանրապետականների հենակետեր։ Սենատի ընտրություններում նրանք կարողացել են փոխել ուժերի հարաբերակցությունը՝ հաղթելով Օհայոյում, Այովայում, Հարավային Կարոլինայում, Մենում, Հյուսիսային Կարոլինայում, Կանզասում և Տեխասում։
CNN-ի կանխատեսմամբ՝ Միչիգանից Սենատ կընտրվի Աբդուլ Էլ-Սայեդը, որը կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը։ Նրա հաղթանակը դեմոկրատների հաջողության կարևոր դրվագներից է։
Հանրապետականների պարտությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդունի ընտրությունների արդյունքները։ The New York Times-ին տված հարցազրույցում նա փակել է արդյունքները վիճարկելու վերաբերյալ հարցերը։ Իսկ Fox News-ի հետ զրույցում նախագահը նշել է, որ հանրապետականների կորուստները չի դիտարկում որպես անձնական հարված։
Դեմոկրատների հաղթանակը նրանց հնարավորություն կտա վերահսկել Կոնգրեսի երկու պալատները և սահմանափակել Թրամփի գործողությունների հնարավորությունները նրա պաշտոնավարման առաջիկա երկու տարիներին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար