Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դարձել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակի պատճառը։ Նրա գնահատմամբ՝ հենց ռազմական հակամարտությունն է հանգեցրել հանրապետականների պարտությանը, որն անակնկալ էր Վաշինգտոնի համար։
«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ Նախագահն ինքը նախորդ գիշեր ասաց դրա մասին»,- չորեքշաբթի X սոցիալական ցանցում գրել է Վենսը։
Նա միաժամանակ վարչակազմի կողմնակիցներին առաջարկել է բացահայտ գնահատել ռազմական արշավի քաղաքական գինը։ Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նրանք, ովքեր կարծում են, որ պատերազմն արժեր այդ գինը, պետք է ուղիղ հայտարարեն դրա մասին, նույնիսկ եթե դրա հետևանքով հանրապետականները հաջորդ վեց տարով կորցրել են Սենատի նկատմամբ վերահսկողությունը։
«Եթե ուզում եք պնդել, որ դա արժեր այդ գինը, որ հաջորդ վեց տարով Սենատը կորցնելն արդարացված գին էր, հենց այդպես էլ ասեք։ Կարելի է վիճել, բայց դա գոնե ազնիվ կլինի»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է