Հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող ILA Berlin 2024 ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։ Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակց...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից: «Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։ Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։
Այս պահին Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։ Ասուլիսը լուսաբանում են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Իսրայել-Լիբանան սահմանին ավելի մեծ հակամարտnւթյան վտանգի մասին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Agence France-Press գործակալությունը։ «Այն պայմաններում, երբ փոխհրաձգությունը շարունակվում է, գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին շտապ դադարեցնել կրակը: Այս փոխհրաձգությունը կարող է առաջացնել ավելի լայն հակամարտություն՝ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներով», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ...
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի ուշագրավ փաստ երեկվա պայթյունից Պայթյունը տեղի է ունեցել «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազալցակայանում։ Նշյալ ՍՊԸ-ն ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել է 2 անգամ։ 2024 թվականի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին»-ը նույն ՍՊԸ-ում իրականացրել է ստուգում, որի արդյունքում արձանագրել է չափագիտական կանոնների և նորմերի խոխտում։ 2024 թվականին «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային ա...