ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հերթով ի կատար է ածում Բոլթոնի հրահանգները․ Արցախը հանձնեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեցին, ավանդական արժեքներից հրաժարվում են, Հայաստան-Սփյուռք կապն է քանդվել, գոյություն չունի արդեն, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ արշավ կարող է իրականացնել բացառապես հայկական պետության, հայ ազգի, Հայ Առաքելական Եկեղեցու թշնամին, օր...
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով․ «Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»։
Հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող ILA Berlin 2024 ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։ Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակց...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից: «Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։ Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։
Այս պահին Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։ Ասուլիսը լուսաբանում են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։