Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում, որ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձախողումից և աջերի հաջողությունից հետո կարող է հրաժարական տալ, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։ Մակրոնին մոտ գտնվող աղբյուրն ասել է, որ նրա հրաժարականը տաբու չէ, և որ ինքը պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական լիդերներն ու հասարակական բոլոր գործիչները, ինչպես նաև խոշոր գործարարները, գիտության, մշակույթի ու սպորտի ականավոր ներկայացուցիչները պարտավոր են իրենց գնահատականը հնչեցնել ինչպես համաժողովրդական շարժման, այնպես էլ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության վերաբերյալ։ Նման տեսակետ է հայտնում «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Արման Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում կարևորում է այն հանգա...