ՊՆ-ն և պրակտիկ հրաձգության ֆեդերացիան կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար
Հայաստան
Հայաստանում առաջին անգամ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան դեկտեմբերի 24-29-ը կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերը կչափեն լավագույն նշանառուները Հայաստանից և Արցախից: Հաղթանակի բերկրանքը վայելողներին սպասվում են հաղթողին վայել մրցանակներ:
