Եվրոպան և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից. FT
Աշխարհ
Եվրոպական երկրների և Ուկրաինայի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կհեռանա ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
Հրատարակության տվյալներով՝ ամերիկացիների հետ բանակցություններից հետո վերջին մի քանի օրերին Եվրոպան և Ուկրաինան մտահոգված են, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է օգտագործել բանակցային գործընթացում հաջողության բացակայությունը՝ կարգավորման հասնելու փորձերին Միացյալ Նահանգների մասնակցությունը դադարեցնելու համար։
Հետևաբար, Կիևը գաղտնի սկսել է պատրաստվել Վաշինգտոնի բանակցություններից դուրս գալուն։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները ներկայումս չգիտեն՝ արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի՞ ռազմական օգնություն ցուցաբերել, թե՞ կշարունակի՞ փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)