ՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև Ովքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Տարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Խոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է» «Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ

Քաղաքական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից:

Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետևյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում ենք նաև ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի: Մենք այդ ուղղությամբ նաև պետք է միմյանց հետ աշխատենք: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ: Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաև, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությունը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին և ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետև մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, և շատ կարևոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների:

Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ և իր առջև դրված մեծ խնդիրներ, և այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները և ընդհանրապես որևէ ընկերություն ազատված է որևէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից: Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում,  որովհետև իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող և հետևաբար որպես արդյունք պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան ու մենք ի վիճակի լինենք ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և բոլորիս անցած՝ 2018 թվականի կապակցությամբ, որովհետև կարծում եմ, որ 2018-ը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի և ցանկանում եմ, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի: Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին:

Եվ ուրեմն, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Շնորհակալ եմ»:   

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում էՀարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ԱլիևՈվքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Գետինը մտնեք ավելի լավ ա, արա՛, սենց բան են անո՞ւմ, Ավինյա՛ն․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Աննան արդեն Մատենադարանում է, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս․ Լևոն ՋավախյանՆա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե ԹովմասյանԽոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան«Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է«Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրողԲաքվում` ճաղերի հետևում գտնվող մեր հայրենակիցներն ավելի ազատ են, քան իշխանությունը պինդ գրկածները Ուկրաինայի 6 շրջանում օդային տագնապ է հայտարարվելԵրևանի ավելի քան 350 հրշեջներ վերապատրաստվում են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ԱԺ-ում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին ներկայացրել են «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները» Փաշինյանն ընտրությունից հետո Գյումրու ՔՊ խմբակցության աշխատանքներն է քննարկել Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Թրամփը Չինաստանին «շռայլ» պայմաններ կառաջարկիՀրեաները 2000 տարի հետո, Աստծո խոստումը իրականություն են դարձնում․ քաղաքագետ Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պետդեպը նշել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների թեման36 ժամ ջուր չի լինելու ՏԿԵ փոխնախարարը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի 37-ամյա օտարերկրացին ձերբակալվել է Ինչու էին խաղահրապարակի ճաղավանդակները ապամոնտաժել․ փոխքաղաքապետը պարզաբանում է
Ամենադիտված