Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքին
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամայել է հանրապետությունից վտարել ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում կազմակերպած և իրականացրած «հայրերին ու եղբայրներին»։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ իրավապահներն արդեն պարզել են հարձակման կազմակերպիչների ինքնությունը։ Նրա խոսքով, նրանք բնիկ Չեչնիայից են, որոնք ապրում են Թուրքիայում, և նրանց բոլոր գործողությունները վերահսկվում են Ուկրաինայի մի քաղաքացու կողմից։
Կադիրովն ընդգծել է, որ բոլոր ներգրավվածները, «ոչ միայն իրենք՝ հանցագործները, այլ նաև նրանք, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու են իրենց գործողությունների համար», կենթարկվեն «խիստ պատասխանատվության» Չեչնիայի իշխանությունների կողմից։ Նա հավելել է, որ «հատուկ պատասխանատվությունը» կրում են հարձակվողների հարազատները։
