Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակը
Աշխարհ
ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալժիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Օմանում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է:
«Վստահության ամրապնդման միջոցների դիմաց անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Սպասվում են անուղղակի բանակցություններ։
