ՏԿԵ փոխնախարարը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
Հասարակություն
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է, և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։
