Հայ շախմատիստների արդյունքները` միջազգային մրցաշարում
ՍպորտՀունվարի 2-6-ը Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: «Վերգանիի Գավաթ»-ի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը: