Շտապօգնության աշխատակիցները ահազանգում են, տնօրենը՝ հերքում
Հասարակություն
Երևանի շտապ բժշկական օգնության կենտրոնի բուժանձնակազմի որոշ ներկայացուցչներ մեր խմբագրություն նամակ են ուղարկել, որում ասվում է, որ կենտրոնի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նրանից շատերին կանչում է իր մոտ, սպառնում, այնուհետև խնդրում, որպեսզի ոչ մի բողոք չարտահայտեն գործելաոճի վերաբերյալ:
Նախ նշենք, որ շտապօգնության աշխատակիցները վերջերս անընդհատ բողոքի ակցիաներ են իրականացնում բուժկենտրոնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ապահովագրություն, 24-ժամյա ռեժիմով աշխատանքին համարժեք վարձատրություն, ընդմիջման ժամերի տրամադրում, համապատասխան հագուստների խնդրի լուծում:
Աշխատակիցներն անգամ ստորագրահավաք են կազմակերպել, որոնք, ըստ աշխատակիցների, ոչնչացվել են տնօրենի կողմից: Ավելին, նշվում է, որ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մասնավորապես, երիտասարդ կադրերին իր մոտ է կանչում և ստիպում լուռ մնալ՝ սպառնալով զրկել աշխատանքից:
Թեմայի վերաբերյալ փորձեցին ստանալ նաև Թագուհի Ստեփանյանի կարծիքը և նա լսելով մեր հարցադրումները, միանգամից հերքեց դրանք, ասելով որ բացահայտ ստեր են:
«Դրանք իրականությանը համապատասխանել չեն կարող, քանի որ մեզ մոտ աշխատանքային մթնոլորտ է: Բնականոն հունով աշխատում ենք, ո՞վ է նման ապատեղեկատվություն տարածում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շտապօգնության կենտրոնի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ստեփանյանը նաև հավելեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանիպման ժամանակ եկել են այն որոշման, որ առաջիկաում կբարելավվեն աշխատակիցների աշխատավարձերը:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
