Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն է կատարվել
ՀասարակությունԱրաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն է կատարվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:
Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,-նշել է նա։