ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։
Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
