Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի՝ «բերետավորների» ստորաբաժանման հրամանատար Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն