Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ
Աշխարհ
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ենթադրաբար առնվազն երեք մարդ Է տուժել, հայտնում է CBS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Դալլասի ոստիկանությունը արձագանքել է Ուիլմեր-Հաթչինսի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգությանը։ Աշակերտը հետախուզվում է այն բանից հետո, երբ, իբր, ատրճանակից կրակել է դպրոցի շենքի ներսում։ Տուժածներն առնվազն երեքն են, - հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ տուժածների կյանքին, ենթադրաբար, վտանգ չի սպառնում։ Ուսանողներին տարհանել են շենքից, հավելում է հեռուստաալիքը։
