ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները:
Կուրսկում ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ և զոհեր:
Սումիին ռուսական հարվածների հետևանքով տուժածների թիվն էլ հասել է 129-ի, այդ թվում՝ 17 երեխա: Վերջին տվյալով՝ զոհվել է 35 մարդ։ Քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել:
