Ինչ պայմաններում են ՌԴ-ում մնացած հայերն ապրում հյուրատներում. անհամբեր սպասում են իրենց չվեթրին (տեսանյութեր)
ՏեսանյութերՆաիրա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր Ռուստաստանում մնացած հայերից, որոնք չենք կարողանում վերադառնալ Հայաստան: Տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանում գտնվող շուրջ 2000 հայ չի կարողաանում վերադառնալ Հայաստան: Նրանց մի մասը վերդարձել է, մյուսները՝ հերթագրվել են և սպասում են: Հերթագրված մեր հայրենակիցների մի մասը որոշել է սպասել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ մտավախություն ունենալով, որ իրենց հերթ չի հասնելու և թռիչք լինելու դեպքում՝ կարողանան հենց իրենք վերադառնալ, իսկ մյուս մասը, ենթարկվելով դեսպանատան պահանջներին, տեղափոխվել է հանրակացարաններ: Այս տեսանյութում մերձմոսկովյան հանրակացարաններից մեկում սպասող ուղևորներն են։ Արսենը ունի 5 երեխա, Մոսկվայում է անցած ամառվանից, կորցրել է աշխատանքը։ 4 օր մնացել է օդանավակայանում, ապա տեղափոխվել հանրակացարան։ Պատմեց, որ իրենց կեցության պայմանները հանրակացարանային են, սակայն իրենք համակերպված, ժամ առ ժամ սպասում են դեպի Հայաստան թռիչքի։
Այս տեսանյութում «Դոմոդեդովո»-ի այն ուղևորներն են, որոնց անցած շաբաթ գիշերը ՌԴ ոստիկանությունը հեռացրել էր օդանավակայանից: Նրանց ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղավորել է մեձմոսկովյան հյուրատներից մեկում: Թելմանը, նրա կինը, տիկին Անահիտ Սահակյանը, ինչպես նաև մյուս մեր հայրենակիցները, որոնք չցանկացան նկարահանվել, բայց նույնպես այնտեղ են, հեռախոսով պատմեցին իրենց պատմությունները: Մարդիկ կան Յակուտսկից գնացքով, օրերով եկել հասել են Մոսկվա: Համակերպված, հերթի մեջ սպասում են առաջիկա Մոսկվա-Երևան չվերթին: Ինչպես իրենք են ասում հուսահատ չեն, սպասում են:
Ալբերտ Խաչատրյանը այն 335 ՀՀ քաղաքացիներից մեկն է, ով իր 3 մանկահասակ երեխայի հետ արդեն 10 օրից ավել է հույսով սպասում է մոսկովյան հյուրանոցներից մեկում՝ հնարավոր թռիչքի: