ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար
ՔաղաքականՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար։ Այս մասին հայտնում են Euromedia24.com-ի աղբյուրները։
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ պաշտոնից ազատման դիմում են գրել Գնել Սանոսյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, որը հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը։
Ավելի ուշ Փաշինյանը գրառում կատարեց՝ նշելով, որ ինքն է պահանջել հրաժարականների դիմումներ պաշտոնյաներից՝ չնշելով սակայն որևէ նախարարի կամ որևէ ուժային կառուցի ղեկավարի անունը, իսկ սա նշանակում է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանն իրեն փորձեց երաշխավորել հնարավոր նոր զարգացումներից, սա մեծ հաշվով արվել է՝ ցուց տալու համար որ ինքն է որոշումներ ընդունել, այլ ոչ թե իրեն են իր նախարարները կանգնեցրել փաստի առաջ։
Սոնա Հարությունյան