Կինը բուժքույր է ձևացել և աշխատանքի անցել միանգամից մի քանի հիվանդանոցում
ԱյլԱՄՆ Վիրջինիա նահանգից մի կին ձերբակալվել է որպես բուժքույր ներկայանալու, մի քանի հիվանդանոցներում աշխատելու և 60 հիվանդի խնամելու համար։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
44-ամյա Ամանդա Լիան Փորթերին ձերբակալել են Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում։ Ինչպես պարզվել է, կինը աշխատանքի է անցել կեղծ փաստաթղթերի միջոցով և ապրիլի 8-ից մայիսի 8-ը պաշտոնապես աշխատել է որպես բուժքույր։ Սակայն նա չունի դրա համար անհրաժեշտ հմտությունները։
Վիրջինիայում Փորթերը նմանատիպ խարդախություններ է արել 2015 թվականից: Ընդ որում, նա օգտագործել է Նյու Յորքում ապրող մի բուժքրոջ անունը։ Կինը ուրիշի անունով մի քանի բանկային հաշիվներ է բացել և հասցրել ստանալ մոտ 450 հազար դոլարի վարկեր, ապրանքներ և ծառայություններ։
Ձերբակալությունից հետո Փորթերը գրավ է վճարել և ազատ արձակվել մինչև դատավարությունը: Նա իրեն մեղավոր է ճանաչել Կալիֆորնիայում 50,000 դոլարի խարդախության մեջ։