Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ) ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան «Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն 

Շիկահողում կրակոցներ լսվում են օրվա տարբեր ժամերին. համայնքապետն ահազանգում է՝ հնարավոր է գյուղը դատարկվի

Հասարակություն

Շիկահողում կրակոցներ լսվում են օրվա տարբեր ժամերին, հիմնականում, ավելի ակտիվ է լինում գիշերը՝ 24։00-ից հետո: Կոնկրետ այս պահին կրակոցներ չկան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կապան խոշորացված համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը:

Թշնամու կողմից Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար՝ անկանոն կրակոցներ են արձակում։ Ղազարյանն ասում է, որ յուրաքանչյուր կրակոց խուճապ է առաջացնում, սակայն իրենք փորձում են հնարավորինս հանգիստ վերաբերվել:

«Միշտ չէ, որ դա ստացվում է և քանի որ պարբերաբար շարունակվում է՝ արդեն նորմալ չէ: Թշնամին այդկերպ փորձում է իր դիրքերն առաջ բերել, երևի մտածում է, որ, պարբերաբար կրակելով, մարդկանց մոտ խուճապ և վախ են առաջացնում, իրենք էլ ուզում են վախեցնել հայ սահմանապահներին, որպեսզի վերջիններս լքեն դիրքերը, ու մի քանի մետր էլ կարողանան կորզել մնացած տարածքներից»,- ընդգծեց Շիկահողի ղեկավարը:

Շիկահողի սահմանագիծը Ադրբեջանի հետ հստակ, մեկ գծով չի նշվել: Ադրբեջանական զորքերը՝ 1-5 կմ հեռավորության վրա տարբեր կետերում են տեղակայվել։ Հատվածներ կան, որ ընդհանրապես սահմանագիծ չունեն։

Ղազարյանը մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ գյուղը կսկսի դատարկվել. «Այս հարցին վերջնական լուծում է պետք, մենք էլ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ նորմալ է: Մենք թշնամուց մի քանի կիլոմետր ենք հեռու, բայց դա էլ իրավիճակը չի փրկում, քանի որ ունենք բազմազավակ ծնողներ, ովքեր գտնում են, որ իրենց երեխաների կյանքը վտանգված է: Եթե մենք մնում ենք և ցույց ենք տալիս, որ ամեն բան նորմալ է, փորձում ենք բնականոն կյանք վարել, բնականաբար, երեխաների շրջանում դա հնարավոր չէ, ծնողներին մեղադրելն էլ ճիշտ չէ, որովհետև վերջիններս իրենց երեխաների անվտանգության մասին են մտածում»:

Ներկայումս Շիկահողի ճանապարհի երկու հատվածում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, և բնակիչները նրանց աջակցությամբ են տեղաշարժվում, բայց երաշխիքներ չկան, որ այլ հատվածներում միջադեպեր չեն լինի։ Եթե թշնամին տեղակայվի ճամփեզրին՝ գյուղի բնակիչները Մեղրիով պետք է գան Կապան՝ 130 կմ-ով երկարացնելով ճանապարհը։

«Կառավարության ներկայացուցիչներն իրավիճակին ի՞նչ լուծում պետք է տան, սա մեծամասշտաբ խնդիր է, որին նրանք միջազգային լուծում պետք է տան: Դա մեզ հետ կապ չունի, մենք ներկայացնում ենք մեր խնդիրը, բայց դրան լուծում տալը մեզնից կախված չէ: Կառավարությունը պետք է աշխատանքներ տանի միջազգային մասշտաբներով, որպեսզի լուծվեն այս խնդիրները»,- եզրափակեց Ղազարյանը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում
Ամենադիտված