Պետական պաշտոնյաները վարչական պատասխանատվության են ենթարկվել, քաղաքացիների մոտ զենքեր են հայտնաբերվել Դերասանուհի Մերի Քոչարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Պատերազմի վիրավոր չեմպիոնը նորից խոսել ու քայլել է երազում Հայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացել Ջենիֆեր Լոպեսը չի ցանկացել բաժանվել Բեն Աֆլեքից. նոր մանրամասներ Ադրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանին Մ21 ԵՎՐՈ-2025․ Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ալբանիային և ավարտեց ելույթները Գրիգորյանը գոնե գիտի՞՝ բրինձը ցորենից որքան է թանկ․ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում մարդկանց վրա. Խաչատրյան Գեղարքունիքում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, ձմերուկից թունավորվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է մոտ 1 տոննա կոկաինի ներկրման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը շարունակում է մնալ օդում կախված. ինչ է հայտնում Արթուր Ալեքսանյանի հայրը Ադրբեջանից պատասխան առաջարկ դեռ չկա ՀՀ կողմից ուղարկված «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ 

Քանի Ադրբեջանի ԶՈՒ-երը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, իրավիճակը գնահատում ենք ճգնաժամային. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ:

Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ ընդգծել, սահմանների ճշգրտման գործընթացն է և ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը:

Հետագա անելիքների մասին. երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար:

Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»:

Ի գիտություն. Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետական պաշտոնյաները վարչական պատասխանատվության են ենթարկվել, քաղաքացիների մոտ զենքեր են հայտնաբերվելԴերասանուհի Մերի Քոչարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)Պատերազմի վիրավոր չեմպիոնը նորից խոսել ու քայլել է երազումՀայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացելՋենիֆեր Լոպեսը չի ցանկացել բաժանվել Բեն Աֆլեքից. նոր մանրամասներԱդրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ Ալեն ՍիմոնյանինՄ21 ԵՎՐՈ-2025․ Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ալբանիային և ավարտեց ելույթներըԳրիգորյանը գոնե գիտի՞՝ բրինձը ցորենից որքան է թանկ․ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում մարդկանց վրա. ԽաչատրյանԳեղարքունիքում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, ձմերուկից թունավորվել ենՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է մոտ 1 տոննա կոկաինի ներկրման դեպքի առթիվ հարուցված քրեական գործըԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը շարունակում է մնալ օդում կախված. ինչ է հայտնում Արթուր Ալեքսանյանի հայրըԱդրբեջանից պատասխան առաջարկ դեռ չկա ՀՀ կողմից ուղարկված «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալԳուրգեն Արսենյանը Ադրբեջանի անկախության օրը միջոցառում է կազմակերպում (լուսանկար)Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են գրեթե 12 տոկոսով. գլխավոր դատախազՀերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվիԳնել Սանոսյանը Թուրքիայում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիներըՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցինՀՀ-ի մասին աշնանային սեզոնին ոգեշնչող հոդվածը հայտնվել է ռուսական զբոսաշրջային լրատվամիջոցումՍեկտոր 18 ֆան ակումբը մշտապես ցույց է տալու չոր վերաբերմունք այս ֆուտբոլիստներին. հայտարարությունՍպիտակ տունը Իրանին կոչ է արել դադարեցնել Թրամփի հասցեին սպառնալիքները. ԶԼՄԶարթնիր՜, տե՜ս, թե ովքե՞ր են տերերդ, ԵՐԿԻՐ․ Լիլիթ ԳաստյանԳլխացավա՞նք, թե՞ նորամուծություն Երևանի մետրոյում. քաղաքացիները դժգոհում են QR կոդեր ներդրման համակարգից (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLurՎայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր«Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում. փաստաբան Արա Զոհրաբյան Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմն Ալբանիայի դեմ խաղումՉստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն ԱշոտյանՖրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունովՍկանդալից հետո ՔԿ-ի և մյուս ուժայինների մեքենաները հեռացան առանց իրենց ղեկավարների (տեսանյութ)«Ոտից գլուխ արա ես, արա», «Ով ա դիմել արա, ասա'». սկանդալ՝ ՔԿ նախագահի ու Աղազարյանի մասնակցությամբ (տեսանյութ)Կենտրոնի թաղապետի ընկերոջ ֆիրման 3 մլրդ դրամ է ստացել պետբյուջեիցՎեճ, դանակահարություն՝ Երևանի ավտոլվացման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար«Քյարամյանը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել». Հովիկ Աղազարյանը բացահայտում արեց (տեսանյութ)Այս տարվա ընթացքում զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 311 անձ. Սասուն ԽաչատրյանՊաշտոնյային պրոպկի նման կհանեն, գործ կհարուցնեն, կնստացնեն․ Մանուկյանը՝ Քյարամյանի միջադեպի մասին (տեսանյութ)Մի հատ բացատրեք, էլի, Ձեզ համար ո՞րն է 100%-ը․ Աննա Գրիգորյանը՝ Քյարամյանին (տեսանյութ)ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականինԵթե պատգամավորի հետ են այսպես խոսում, քաղաքացո՞ւն ինչ կանեն․ ՔՊ-ականը՝ Արգիշտի Քյարամյանի մասին (տեսանյութ)ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են անցկացրելԱյդ ուղղությամբ մեզ մոտ ուսումնասիրություն է իրականացվում․ Աբազյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ գործողությունների մասինՀայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս ԽանդանյանՄայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան«Ինչո՞ւ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումներըԱրգիշտի Քյարամյանը չսպասեց նիստի ավարտին եւ ժամանակից շուտ հեռացավ (տեսանյութ)Ռուսաստանը հաստատել է իր մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանըՖլեշմոբ՝ Երևանի 2806-ամյակին նվիրված (տեսանյութ)Սկանդալ` ԱԺ–ում. Արգիշտի Քյարամյանն ու Հովիկ Աղազարյանը վիճեցին, իրավիճակը լարվեց (տեսանյութ)Ճապոնիայում 2 տղամարդ է ձերբակալվել, որոնք 1,87 մլն դոլարի Rolex են գողացել Իրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի ԵվրոպաԵրևանում հնչել էին կրակոցներ. 2 անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում
Ամենադիտված