Հարսանիքից առաջ հարսը ուրիշի հետ փախել է
ԺամանցԼրագրող Վահե Մակարյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Ուշագրավ դեպք` Չարենցավանում.
Քաղաքի հարսանյաց սրահներից մեկում այսօր նախատեսված հարսանիքը տապալվել է, որովհետև հարսանիքից առաջ հարսը ուրիշի հետ փախել է: Հյուրերը ռեստորանում սպասելիս են եղել, հարսանիքի համար նախատեսված բոլոր ատրիբիտները պատրաստած են եղել, որ պետք է հարսն ու փեսան ժամանեն սրահ, ու վերջին պահին պարզել են, որ հարսը փախել է: Մենք տեղեկացանք, որ հարսը Երևանից է եղել»: