ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
ՀասարակությունԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ քարտողարի գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները:
Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: