ՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին
Քաղաքական«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել՝ բացակաների պատճառով: Վարչության անդամներից շատերը գործուղման մեջ են:
Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության վարչությունն այսօր հաստատելու էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին:
«Ազատության» տեղեկություններով՝ առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում։
Ավելի քան մեկ շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: