Դատարանը կալանք տվեց աշակերտի նկատմամբ սեռական բռնության փորձ արած ուսուցչին (լուսանկարներ)
Իրավունք
Երեկ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին դատարանը կալանք է տվել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետզրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ֆիզիկայի ուսուցիչն ըստ մեր տեղեկությունների՝ սեռական ոտնձգության փորձ է իրականացրել դպրոցի աշակերտուհիներից մեկի նկատմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը)։ Հիշեցնենք, որ Ֆիզիկայի ուսուցչին բերման էր ենթարկել ԱԱԾ-ն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ