Գեղարքունիքում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, ձմերուկից թունավորվել են
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:
Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նշված անձինք հանդիսանում են ընտանիքի անդամներ, իսկ թունավորումը ստացել են հոկտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան