Ճապոնիայում 2 տղամարդ է ձերբակալվել, որոնք 1,87 մլն դոլարի Rolex են գողացել
Աշխարհ
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում Յակուզայի (հանցավոր խումբ Ճապոնիայում-խմբ.) երկու անդամ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են Rolex ժամացույցներ պարունակող ֆուրգոն գողանալու մեջ։ Գողացված ապրանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 280 մլն իեն (1,87 մլն դոլար), հաղորդում է Kommersant-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Ֆուրգոնում եղել է ընդհանուր առմամբ 172 Rolex ժամացույց՝ փաթեթավորված հինգ ալյումինե ճամպրուկներում։
Մինիվենը պատկանել է Ճապոնիայում ժամացույցների շվեյցարական ընկերության պաշտոնական դիստրիբյուտորին՝ Rolex Japan-ին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)