Ադրբեջանը 15 գերի է վերադարձրել Հայաստանին
Հասարակություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երեւանը Բաքվին է ներկայացրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզները:
«Ի պատասխան՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայ զինծառայողների:
Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:
Բաքուն շնորհակալություն է հայտնում Մոսկվային և անձամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ցուցաբերած օգնության համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
