Ադրբեջանի իշխանությունները հաստատել են իրանցի վարորդների ձերբակալության մասին տեղեկությունները
ՀասարակությունԱդրբեջանի իշխանությունները հաստատել են իրանցի վարորդների ձերբակալության մասին տեղեկությունները: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի տարածք «անօրինական» մուտք գործելու մեջ:
«Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ձերբակալված իրանցի վարորդների նկատմամբ, որոնք «անօրինական կերպով» մուտք են գործել Ադրբեջանի տարածք », - հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։
Վարորդներին հաջողվել է միայն հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։