Ուկրաինայում ռուսական օդադեսանտային գնդի հրամանատար է զոհվել
Աշխարհ«Կոստրոմա» պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հինգ տեղացի զինծառայողների, այդ թվում՝ օդադեսանտային ուժերի Կոստրոմայի գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Սուխարևի մահվան մասին։ Նաև, հեռուստառադիոընկերության տվյալներով, սպանվել են ավագ սերժանտ Սերգեյ Լեբեդևը, սերժանտ Ալեքսանդր Լիմոնովը, կապրալ Յուրի Դեգտյարյովը և կապիտան Ալեքսեյ Նիկիտինը։
BBC-ն հայտնում է, որ ՌԴ ՊՆ ընդհանուր կորուստների մասին տվյալները բացահայտվել են միայն մեկ անգամ՝ մարտի 2-ին (այն ժամանակ նրանք հայտնել էին 498 զոհի մասին), սակայն շրջանային իշխանությունները բավականին հաճախ են հայտնում տարածաշրջանում բնակվող զինվորականների մահվան մասին։
331-րդ գվարդիական օդադեսանտային գունդը, որը ղեկավարում էր գնդապետ Սուխարևը, մասնակցել է ինչպես չեչենական, այնպես էլ 2008 թվականին Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմին։ Գվարդիայի գնդապետ Սերգեյ Սուխարևը 2021 թվականից ղեկավարում է 331-րդ գունդը։