Աբխազիայի նախագահը հայտնել է՝ երբ հրաժարական կտա
ԱշխարհԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ շենքից դուրս գան, ես հրաժարականի դիմում կգրեմ, նոր ընտրություններում կտեսնենք՝ ինչ աջակցություն կստանան»,- ասել է նա Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ ցուցարարները պետք է ազատեն կառավարության շենքային համալիրը, այնուհետև ինքը պատրաստ կլինի նոր ընտրություններ նշանակել։ Նրա հրաժարականի դեպքում երկիրը կղեկավարի փոխնախագահը։