Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ․ Ադելիա Պետրոսյան
ՍպորտԱյսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով եմ՝ վաղն էլ ամեն ինչ կստացվի։ Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրում հաղթանակից հետո ասել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։
«Մի քիչ պակասեց համաշխարհային ռեկորդի՞ց։ Կամիլա Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ»,-ասել է նա։