Իզմիրլյան ԲԿ–ում բացվեց տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը» (տեսանյութ)
ՀասարակությունԻզմիրլյան բժշկական կենտրոնը, Մայր Աթոռի հովանու ներքո, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ՝ ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը:
Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ուրոլոգիական կլինիկային ապահովել բուժառուների բարձրորակ, ոչ ինվազիվ բուժումը, ինչը հատկապես կարևոր է միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի Հանրապետության բնակչության համար։