Հյուսիսային պողոտայում բացօթյա սրճարան է այրվել, աշխատակիցն այրվածքներ է ստացել․ Shamshyan
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 8 հասցեում գոծող «202°F» բացօթյա սրճարանում աթոռներ են այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է արտահոսած գազը, ինչից վնասվել են սրճարանի աթոռներ և սեղաններ, 1 աշխատակից դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Հրդեհը մարվել է։