Ադրբեջանն առաջարկել է հումանիտար զինադադար հայտարարել։ Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ Բաքվի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։