Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ
ՀասարակությունՀայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակի նախօրեին արված հայտարարությանը:
«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, իրական քայլերով ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։