Ռուս հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևան «մերկ» երեկույթ է կազմակերպել (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուս հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևան երեկ «մերկ» երեկույթ է կազմակերպել մոսկովյան «Մուտաբոր» ակումբում՝ Ֆիլիպ Կիրկորովի, Լոլիտա Միլյավսկայայի, Դիմա Բիլանի, Ջիգանի, Քսենյա Սոբչակի և այլոց մասնակցությամբ։
Երեկույթն առաջ է բերել ռուսական «հայրենասիրական կազմակերպությունների» և անհատների զայրույթը։
Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, ով ռուսաստանցիների շրջանում հայտնի է իր վատ վարքով և կոպտությամբ, այսօր բողոքներ է գրել դատախազություն և ՆԳՆ՝ պահանջելով ստուգել՝ արդյո՞ք երեկույթը ԼԳԲՏ քարոզչություն չի պարունակում։