«Եթե պատերազմ սկսվի՝ մենք կճզմենք Ադրբեջանին». ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև
Հասարակություն
Մոսկվայի հետ դիվանագիտական ու տեղեկատվական առճակատման խորացումով Ալիևն ուզում է ցույց տալ իր անկախությունը Ռուսաստանից և Միացյալ Նահանգներում Թրամփի իշխանության գալուց հետո վերադասավորել իր դիրքերն աշխարհաքաղաքական առումով: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը՝ խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման մասին:
Փորձագետի գնահատմամբ՝ Բաքվի բռնապետն իր ակնհայտ հակառուսական քայլերով փորձում է բարձրացնել Ադրբեջանի աշխարհաքաղաքական գինը Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի աչքում, որպեսզի Թրամփն էլ իր հերթին աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
