Բագրատ Սրբազանին կտուգանեն
Քաղաքական
«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։ Այս մասին տեղեկացրել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբյեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) այսօր համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել` խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։
Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք», - նշված է հայտարարությունում։
