ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել ֆրանսիական ընկերություններին
ԱՄՆ
ԱՄՆ-ն ֆրանսիական ընկերություններին կոչ է արել հրաժարվել բազմազանության քաղաքականությունից՝ համագործակցության դադարեցման սպառնալիքի ներքո: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆրանսիական տարբեր ընկերություններին ուղղված նամակին։
Պարբերականի տվյալներով՝ ֆրանսիական ձեռնարկություններին հինգ օր են տվել լրացնելու այն ցանկը, որով նրանք պարտավոր են հաստատել իրենց համապատասխանությունը Միացյալ Նահանգների օրենքներին, որոնք ուղղված են բազմազանության, հավասարության եւ ներառականության (DEI) ծրագրերի դեմ:
Նամակում ընդգծվել է, որ դա կարեւոր է ամերիկյան կառավարության վճարումների վերաբերյալ որոշումների համար:
