Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան Այս պահին խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անաչառ և անհապաղ հետաքննել վերջին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածը. Amnesty International Վիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Այսօրվանից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու ՈւՂԻՂ. Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրները. քննարկում Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա Այլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան Աբրահամյան Հունիսի 15. Օրվա խորհուրդ 

«Սա հերթական՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանրային խոսույթ՝ որպես քննարկման հերթական թեմա բերեց Սահմանադրության փոփոխման հարցը՝ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»: Հաջորդ թեժ թեման «Հայոց պատմության» առարկան վերանվանելու հարցն է: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք նոր Սահմանադրություն գրելու հենց միայն միտքն ու մտահղացումն իրենց մեջ վտանգներ չե՞ն պարունակում մեր երկրի պետականության համար, էլ ուր մնաց դրա գործնական կիրառումը:

«Թե՛ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման, թե՛ նոր Սահմանադրություն ունենալու հարցերի դեպքում պատահական չէ հանրային դիսկուրսը և հանրության մեծ լսարանի ուշադրությունը դրանց նկատմամբ, որովհետև նորություն չէ՝ ինչ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, իրենց օրակարգում մշտապես եղել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Սակայն ուշագրավ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգային խնդիրը վերածվեց նոր Սահմանադրության ընդունման: Միգուցե անտեղյակ կամ ոչ մասնագետ քաղաքացին, երբ առաջին անգամ լսի այդ տեղեկությունը, կմտածի, թե ինչ տարբերություն, սակայն կա շատ մեծ տարբերություն: Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կարող էին փոփոխություններ անել գրեթե բոլոր դրույթներում, բայց կար մեկ կաշկանդվածություն, որն իրենք միայն նոր Սահմանադրությամբ կարող են իրականացնել: Խոսքը Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխության մասին է:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կաշկանդվածություն ունեին Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխություններ իրականացնելու հարցում: Հետևաբար մեզ այստեղ գալիս է հուշում, որ այս ձևաչափի փոփոխությունը, հնարավոր է, վտանգավոր միտում ունի փոփոխություն կատարելու Սահմանադրության նախաբանում և մեր Երրորդ հանրապետության համար ակունքային դրույթներում: Դրան նաև հավաստման է գալիս արտաքին գործերի նախարարի հավաստումը, որ, այո, ադրբեջանական կողմն արտաքին հարաբերությունների ուղեծրում, բանակցային գործընթացում ունի պահանջ առ Հայաստանի Հանրապետություն՝ կատարել սահմանադրական փոփոխություններ: Այսպես կոչված՝ իշխանական սատելիտներից գալիս են պնդելու, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարում բոլոր ռևանշիստական միտումներից: Սակայն չմոռանանք, որ սրանք ռևանշիստական միտում չեն, մեր Երրորդ հանրապետության ակունքներում գտնվող փաստաթղթի, իրավական ակտերի մասին է խոսվում, մասնավորապես, խոսքն առաջին հերթին մեր Անկախության հռչակագրի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Ընդգծում է՝ ամփոփելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այս պրոցեսն իր մեջ հավանական վտանգներ է պարունակում: «Հայտնի դարձավ, որ գոյություն ունի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծ: Սպասենք՝ երբ մեր հանրությանը կհրամցվի փաստաթուղթ, և թղթին տրված տեքստից արդեն պարզ կդառնա, թե ինչ են պատրաստվում իրականացնել»,- նշում է մեր զրուցակիցը:

Նոր Սահմանադրությունն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվի, իսկ մեկ-երկու օրվա քննարկումներն արդեն իսկ ահազանգ են, որ քաղաքացիները տարակուսում են՝ մեզ անհրաժե՞շտ է նոր Սահմանադրություն: Մեր իրականության մեջ ընթանում են քննարկումներ, բայց տիկին Մելոյանը ուշադրություն է հրավիրում արդեն իսկ թղթի վրա ունեցած արդյունքներին՝ մատնանշելով Երևանի ավագանու ընտրությունները: «Այն աննախադեպ էր իր արդյունքներով և աննախադեպ էր նաև բացասական առումով: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով արձանագրված՝ քաղաքացիների աննախադեպ՝ թվաքանակով ցածր մասնակցելիությունը լրջագույն ահազանգ էր մեր քաղաքական ուժերին, խոսքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է: Դա վկայում է մարդկանց անտարբերության, իներտության ու անվստահության մասին: Սա լրջագույն ահազանգ է, հենց այսպես են սկսվում պետությունների վախճանները, երբ քաղաքացին ու հանրությունը դառնում են անտարբեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների հանդեպ՝ պայմանավորված դրանց նկատմամբ անվստահությամբ: Գալիս ենք այն եզրահանգման, որ նախ՝ ունենք նախադեպը, թե ինչպիսին է այս գործող ուժի նկատմամբ հանրային տրամադրվածությունը: Երկրորդ՝ ես լիահույս եմ, որ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած ողբերգության մասշտաբը՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումով, քաղաքացիները գոնե բնազդային մակարդակով պետք է գիտակցեն, որ սա հերթական, գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»,-ընդգծում է սահմանադրագետը:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ունի՞ նոր Սահմանադրության կամ էլ սահմանադրական փոփոխությունների կարիք: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ իր գնահատմամբ, ունենք բավականին որակյալ Սահմանադրություն: «Հետհայացք նետելով՝ նշենք, որ մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ին: Երեք անգամ է փոփոխության ենթարկվել: Սահմանադրական երկու բարեփոխումները տեղի են ունեցել տասնամյա միջակայքով՝ 2005 և 2015 թվականներին: Տասնամյակը բավականին ժամկետ էր նույն գործադիր իշխանության ղեկավարի կողմից արծարծված էվոլ յուցիային համընթաց մեր իրավակարգավորումները դարձնելու համար, այսինքն՝ դրանք պայմանավորված էին իրավունքի զարգացմամբ, իրավահարաբերությունների զարգացմամբ, ժամանակների մարտահրավերներով: Դրանց հաջորդեց խայտառակ, մեզ պատիվ չբերող, հակասահմանադրական երրորդ սահմանադրական փոփոխությունները, որոնք զուտ ամփոփում էին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ գործընթացները:

Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չի կարող լինել սահմանադրական փոփոխություն, իրենք, այնուամենայնիվ, գնացին և հակասահմանադրական բնույթի հերթական գործընթացն արեցին: Եվ ամենակարևորը՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն, առաջին հերթին անվտանգային մարտահրավերները, հղում կատարեմ ԱԳ նախարարի այն խոսքին, որ, այո, այս պահի դրությամբ էլ կա պատերազմի սպառնալիք, սահմանադրական փոփոխություններն այն վերջին գործիքներից պետք է լինի, որն արժե այս պահի դրությամբ կիրարկել երկրում: Դա կարող է նաև ներքին իրավիճակն ապակայունացնող գործոն հանդիսանալ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազանՌեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն ՄելիքյանԱյս պահին խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունըՀՀ իշխանություններին կոչ ենք անում անաչառ և անհապաղ հետաքննել վերջին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածը. Amnesty InternationalՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետԱյսօրվանից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելուՈւՂԻՂ. Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրները. քննարկումԻրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրաԱյլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 15. Օրվա խորհուրդ«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում․ «Հրապարակ»Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»«Հրապարակ»․ «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում«Հրապարակ». Փաշինյանն ու Ալիեւը շատ սինխրոն են աշխատումՓողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»«Ժողովուրդ». 21 մլն վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող ՀԿԿ փոխնախագահի ունեցվածքը«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցելԱԱԾ-ից զանգել են ու ասել՝ պետք է ներկայանա. արցախցին ահազանգում է (տեսանյութ)«Ժողովուրդ». 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունիցՓաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. Արման Վարդանյան. «Փաստ»Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովինԱրագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդինՍուրեն Հարությունյանը դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթողԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԴժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացելՈստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորՈստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովԳորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել էԵրանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ ՀակոբյանԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակիցՍերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքինՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետոԳերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասինՏպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. ԱբրահամյանԶելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովինԵրևան-Ուֆա չվերթներ կիրականացվենԲախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավորԱխթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում էԱղետից տուժած Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը սկսել է շահագործվելՀունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿԱրցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են Հայաստանին
Ամենադիտված