Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն Բաբայան Ոստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞ Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին «Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար «Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞ «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին «Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը Այս մթերքները քայքայում են լյարդը 

Պուտինն ու Ալիևը Բաքվում քննարկում են մեր հարցերը՝ առանց մեր ներկայության․ Սուրեն Սուրենյանց

Տեսանյութեր

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Պուտինի՝ Բաքու այցին ընդառաջ

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Հիմնական խնդիրներն են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանումը, տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ։

Հայ-ադրբեջանական կարգավորումը լինելու է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների թեմաներից մեկը»։

Այդպիսի հաղորդագրություն է տարածել Կրեմլը՝ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այսօր տեղի ունենալիք այցից առաջ:

Իհարկե, Հայաստանի խիստ հայտնի և որոշակի շրջանակներ հիմա աղմուկ են բարձրացնելու՝ խոսելով առաջիկա օրերին սպասվելիք ռուս- ադրբեջանական հակահայկական գործարքի մասին:

Բայց առաջարկում եմ գործընթացներին ավելի սթափ նայել՝ էմոցիաներին տուրք տալու փոխարեն:

Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության պայմաններում այլևս գոյություն չունի Մինսկի խմբի ձևաչափը: Մի կողմից, Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները զրոյական արդյունք ունեն բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ավելին՝ աշխարհաքաղաքական կենտրոնները միանգամայն տարբեր պատկերացումներ ունեն թե տարածաշրջանի անվտանգության համակարգի և թե հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ:

Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, Հայաստանը միջազգային հարաբերություններում կորցրել է իր սուբեկտությունը՝ վերածվելով օբյեկտի:

Ինչքան էլ ծանր է խոստովանելը՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները գերադասում են, առաջին հերթին, պայմանավորվել Ադրբեջանի հետ, մանավանդ, որ Հայաստանում գործում է մի իշխանություն, որը չունի ադեկվատության որևէ հատկանիշ:

Եթե ոմանց թվում է՝ ԱՄՆ-ի առաջարկած «Միջին միջանցքի»(որի մաս է «Զանգեզուրի միջանցքը») գաղափարը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման ելակետ, ավելի լավն է, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները, ուրեմն՝ այդ մարդիկ գրեթե ոչինչ չեն հասկանում միջազգային հարաբերություններից կամ դրանք դիտարկում են աշխարհաքաղաքական գերապատվությունների շատ վտանգավոր համատեքստում:

44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունն է, որ Սյունիքը դարձրել է հակամարտության մաս՝ օրակարգ բերելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը և խթանելով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կատաղի մրցակցությունը՝ Արաքսի հովտի 42 կմ-ի վերահսկողության համար:

Մինչ Փաշինյանը մոլագար մի մոլուցքով ցանկանում է Հայաստանի դուրս դնել ռուսական ուղեծրից ու շարունակում է «փրկիչներ» փնտրել բացառապես Արևմուտքում՝ Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր սուբեկտությունը:

Միամիտ է կարծել, որ Բաքուն՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, բանակցային գործընթացը երկկողմ՝ առանց միջնորդների հարթություն տեղափոխելուց հետո, համաձայնելու է բանակցությունները վերադարձել ռուսական հարթություն:

Չեմ էլ կարծում, թե նման պատրանքներ ունի Պուտինը, բայց նա առնվազն փորձելու է Ալիևի հետ համաձայնության գալ՝ արևմտյան պլանների տորպեդահարման հարցում:

Ալիևը դիվանագիտության հանճար չէ, բայց առնվազն հասկանում է, որ խնդիրները լուծվելու են ռեգիոնալ մակարդակում, որտեղ հատկապես կարևոր են Ռուսաստանի հետ բնականոն և կանխատեսելի հարաբերությունները:

Հիմա ինչ՝ քննադատելու ենք Պուտինի՞ն ու Ալիևի՞ն, ովքեր փորձում են ռացիոնալ, ռեալիստական դիրքերից ընդհանուր օրակարգ ձևավորել, թե՞ քաջություն ենք ունենալու խոսել Հայաստանի գործող իշխանության ապիկար քաղաքականության մասին, ինչի հետևանքով Բաքուն արդյունավետ կերպով օգտվում է այն վակուումից, որն առաջացրել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետևանքով:

Մինչ Արևմուտքին սիրաշահելու նպատակով՝ Հայաստանը Հռոմի ստատուտ է վավերացնում ու Պուտինին սպառնում է ձերբակալությամբ՝ Երևան հնարավոր այցելության պարագայում, Պուտինն ու Ալիևը Բաքվում քննարկում են մեր հարցերը՝ առանց մեր ներկայության:

Կրկնում եմ՝ նման իրավիճակի առաջին պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու «երազախաբությունը» ողբերգական հետևանք կունենա, երբ հերթական անգամ Արևմուտքից հիշեցնեն, որ «իրենց նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող»:

Իհարկե, Պուտինի Բաքվի օրակարգը շատ ավելի լայն համատեքստ ունի, որի շրջանակներում քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Դա առնվազն հուշում է, որ այդ ավելի լայն օրակարգի շուրջ տեսանելի են համաձայնություններ նաև Իրանի հետ:

«Խաղից դուրս» չմնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել տոկսիկ բաղադրիչը հայ-ռուսական հարաբերություններում: Չնայած այս հարցում լավատեսական հիմքեր չկան, մանավանդ, որ Փաշինյանի «հաճախորդները» հերթական անգամ վիրտուալ տիրույթում խրախճանք են կազմակերպել «ռուսական կայսրության կործանման» թեմայով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում
Ամենադիտված