Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News
Հասարակություն«Մեր գյուղում աշխատելու էր եկել։ Ռեմոնտչիկ տղա էր։ Ինքը Զվարթնոցից էր, գիտեմ, որ ամուսնացած էր։ Երեխա էլ ուներ, 40-ն անց մարդ էր։ Չգիտեմ ինչ ասել։ Դժբախտ դեպք է։ Գնացքը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն չի կարողացնել անցնել, ավելին, տեսանյութից պարզ է, դառնում, որ դանդաղեցրել է ընթացքը, կարծես չի կարողացել անցնել, երևի շփոթվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արտաշար գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Արտաշար գյուղում մեքենան բախվել էր ջերմաքարշին, ինչի հետևանքով մեքենայի վարորդը մահացել էր։